Կարծիք

04.12.2019 14:43


Նիկոլ ջան, կլինի՞ մարդավարի բացատրես, թե ինչ պատի են քեզ դեմ տվել ու ինչ է կատարվում բանակցային պրոցեսում

Նիկոլ ջան, կլինի՞ մարդավարի բացատրես, թե ինչ պատի են քեզ դեմ տվել ու ինչ է կատարվում բանակցային պրոցեսում

Նիկոլը տարիուկես է, ինչ վարչապետ է, Բրատիսլավայում այսօր ակնկալվում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ 5-ակողմ հայտարարության ընդունում, իսկ Հայաստանում ոչ ոք, բացի Նիկոլ Փաշինյանից ու իր մերձավոր շրջապատից տեղյակ չէ, թե որն է Նիկոլ Փաշինյանի տեսլականը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։

Սա փորձանքի կեսն է միայն։ Բացի նրանից, որ Նիկոլը համառորեն պնդում է, որ ունի իր տեսլականը ու չի ասում, թե դա կոնկրետ որն է, նա նաև այս տարիուկեսվա մեջ մի շարք իրարամերժ ու պարոդոքսալ հայտարարություններ է արել, իսկ երբեմն էլ՝ պարզապես ստել է, ինչպես պարզվեց վերջերս։

Հասկանո՞ւմ եք, այս մարդը 2018-ի մայիսին հայտարարեց, որ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, որովհետև չունի մանդատ, հետո նույն մարդը հայտարարեց, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար, հետո այս մարդը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Սրանից բացի, նա պարբերաբար պնդում է, որ ոչ մի բանակցություններ էլ չկան, պարզապես հանդիպումներ են, իսկ հետո մենք, օրինակ, Լավրովի ու Ալիևի հանդիպումից ենք իմանում, որ այնուամենայնիվ բանակցություններ կան ու դրանց արդյունքում, օրինակ, պայմանավորվածություններ են ձեռքբերվել լրագրողական փոխայցերի վերաբերյալ, ՏՐԱՍԵԿԱ-ի մեր մասնակցության վերաբերյալ և այլն։ Այսինքն՝ Փաշինյանը ստում է։

Ու հավատացեք, սա էլ դեռ փորձանքի կեսն է։ Խնդիրը նրանում է, որ այս տարիուկեսում մենք կատաստրոֆիկ նահանջ ենք գրանցել բանակցային դիրքերում։ Այո՛, այո՛, երբ ասում էինք մի տարի առաջ՝ ժողովո՜ւրդ, Ժնևի, Վիեննայի ու Պետերբուրգի պայմանավորվածություններից էլ ոչ մեկ չի խոսում, ձեր բութ ու էյֆորիկ գլուխները չէր մտնում, որ դա խնդիր է։ Երբ ասում էինք՝ ժողովո՜ւրդ, ախր արքան սաղ կյանքը հող հանձնելուց էր խոսում, հիմա էլ երբ հարցնեն՝ նախկինների վրա է մատով ցույց տալիս, ձեր բութ գլուխը էլի չէր մտնում։ Հիմա էլ աղաղակում ենք՝ ժողովո՜ւրդ, դուք չէ՞ք տեսնում, թե ինչպես է Ալիևը այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնք մահածին կառույցը լրիվ լեգիտիմացնում ու փորձում Արցախի հանրապետության իրավահավասար կոնտրագենտ սարքել, բայց ձեզանից շատերի վերին վերջույթը էլի բութ գործիք է հիշեցնում։

Ըստ այդմ, Նիկոլ ջան, ախպեր ջան, փրկիչ ջան, կլինի՞ մարդավարի վեր կենաս ու բացատրես, թե ինչ պատի են քեզ դեմ տվել ու ինչ է կատարվում բանակցային պրոցեսսում։ Առանց խաբելու, առանց կռուտիտներ անելու՝ վեր կա՛ց ու ասա։ Հա, ռեյթինգիդ վրա դա հեչ լավ չի ազդի, բայց եթե էս քո մուխլյոժներով ստեղծես իրավիճակ, երբ Հայաստանը, պատերազմի ու խայտառակության միջև ընտրություն կատարելով, ստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն, էդ ժամանակ ռեյթինգի անկումը ամենամեղմ ու անցավ բանն է, որ քեզ սպառնալու է:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը