Լրահոս

04.12.2019 14:45

Խնձորեսկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 50-ամյա տղամարդու դի

Խնձորեսկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 50-ամյա տղամարդու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խնձորեսկ գյուղ, որտեղ 38-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, կրծքավանդակի առաջային մակերեսի հրազենային վնասվածքով հայտնաբերել են նույն տան բնակիչ, 50-ամյա Արթուր Ս.-ի դին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են «ԶԿ» տիպի 16մմ տարամաչափի 1 փողանի որսորդական ողորկափող հրացան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաձգաբանական, դատահետքաբանական մատնադրոշմային և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Ս.-ն նշված հրացանով ինքնասպան է եղել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։