Քաղաքական

04.12.2019 13:16


Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիան են անում ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիան են անում ԱԺ շենքի մոտ (տեսանյութ)

Tert.am-ը հայտնում է, որ մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ակցիան են անում ԱԺ շենքի մոտ։ Նրանք պահանջում են պարզել՝ ինչ հանգամանքներում է մահացել իրենց որդին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։

Այս խորագրի վերջին նյութերը