Լրահոս

04.12.2019 13:05

Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին

Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդին

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում 63-ամյա Սարգիս Մնոյանը իր վարած Ford մակնիշի 455 ՍԼ 24 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ թիվ 155/3 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 17-ամյա Հովիկ Սարգսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանություն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ վարորդ Ս. Մնոյանը աշխատում է Թալինի հիվանդանոցում, ավտոմեքենան էլ պատկանում է նշված հիվանդանոցին: Վարորդը Թալինի հիվանդանոցից «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխել վիրավորին և վերադառնում էր Թալին:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից SHAMSHYAN.com-ին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորը սովորում է Երևանի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում և դպրոցի ամենագերազանցիկ սաներից է և սիրված աշակերտ:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։