Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ, ինքն էլ պատրաստ է այցելել Բաքու (տեսանյութ)
Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, այսօր «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ խոսելով Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկության մասին։
«Նա կարող է լինել մեր հյուրը, մենք գիտենք՝ ինչպես պատվել հյուրին, հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը»,-ասաց Աննա Հակոբյանը։
Նա ընդգծեց՝ եթե Ալիևան ընդունի իր հրավերը, ինքն էլ պատրաստ է գնալ Բաքու։
«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա, ոչ միայն անկատար կմնա. եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,-ասաց վարչապետի տիկինը։
Աննա Հակոբյանն ընդգծեց՝ այդ երազանքին հասնելու համար կա միայն մեկ ճանապար՝ խաղաղություն։
«Արցախի հետ բարիդրացիական հարաբերություններն են, որպես հյուր՝ փոխադարձ այցերն են»,-ասաց նա։

Աղբյուրը՝ aysor.am