Քաղաքական

04.12.2019 12:25


Դատարկ-դատարկ թող չխոսեն․ Ծառուկյանը փաստաթուղթ ցույց տվեց (տեսանյութ)

Դատարկ-դատարկ թող չխոսեն․ Ծառուկյանը փաստաթուղթ ցույց տվեց (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում կրկին անդրադաձավ Աբու Դաբիից ժամանած ներդրողների և Հայկ Մարությանի հանդիպմանը, որից հետո, իր խոսքով, ներդրողները հիասթափվել են և մոռացել իրենց ներդրումների մասին։ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Աբու Դաբիի թագաժառանգը 18 հոգու հետ ապրիլի 26-ին սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան, կարող են օդանավակայանից ստուգել։ Նշենք, որ ավելի վաղ Հայկ Մարությանն ասել էր, թե որևէ շեյխ Հայաստան չի ժամանել, այլ եղել է նրա ներկայացուցիչը։

Գագիկ Ծառուկյանը նաև լրագրողներին փաստաթուղթ ցույց տվեց, որը վերաբերում էր հյուրանոցի կառուցմանը և ապրիլի 19-ին ստորագրված էր Հայկ Մարությանի կողմից. «Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես, և երեկ ես կառավարչին հանձնարարել եմ, նա թուղթը ներկայացրել է, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենքն չէ և հիշի իր խոստումները քարոզարշավի ժամանակ»:

ԲՀԿ ղեկավարը նշեց, որ ներդրողներին պետք է հնարավորություն տալ, որ ներդրումներ կատարեն. «Թե չէ թղթեր ցույց տալ, որ Տարոնը ստորագրել է, Ծառուկյանը չի տիրապետում, դա ինքը չի տիրապետում, իր ստորագրությունն է: Թող հեռուստացույցը միացնի, իր խոստումները երևանցիներին նայի, որ դոշ ծեծելով ասում էր, թող ինքը նայի, թող խոստումներն իրականացնի, մենք էլ ուզում ենք աջակից լինել, ոչ թե խանգարել: Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ ասում են՝ շեյխը չի եկել, թող դատարկ, դատարկ չխոսեն, օդանավակայանում նայեն, ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով, 18 հոգով եկել է, մեր գործընկերների մոտ անհարգալից վերաբերմունք է եղել, մարդն էլ ասում է՝ մենք մեր հանդիպումից զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ են իր մոտ»:

Կանոնակարգը պահպանելու մասին հարցին ի պատասխան՝ ԲՀԿ ղեկավարն ասաց՝ թող դատարկ-դատարկ չխոսեն։

«Վթարային շենքեր կան, տարածքներ կան, որ մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք կրկնակի գնով գնելու, ուզում են մասնակցություն ունենալ, ներդրում կատարել: Ասում է՝ չի եղել նման բան, հետո ասում է՝ եղել է: Նրան ասել են՝ դուք գտեք տարածք»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը