Կարծիք

04.12.2019 11:39


Մարտի 1-ի միֆը

Մարտի 1-ի միֆը

Մարտի մեկին տեղի ունեցած իրադարձություններում եղել են բախումներ, սակայն այդ բախումները չեն եղել խաղաղ ցուցարարների և ոստիկանների միջև, այլ եղել են սադրիչ խմբերի, հայ ոստիկանին թուրքի լամուկ անվանողների և պետության բնականոն հունը ապահովողների միջև, ինչը ի դեպ ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված փաստ է, Նիկոլի ազատազրկման և հետագայում չարդարացման դատավճռով:

Հիմա, բախտի բերմամբ, թե նվերի տեսքով իշխանությունը անցել է Նիկոլին, և ամեն գնով փորձ է արվում փոխել պատմական փաստերն ու իրողությունները:

Փաշինյանի և նրա հոգևոր հոր խղճին են Մարտի մեկի զոհերը, և այսօր խղճի բեռից ազատվելու համար, Նիկոլը սկզբում կաշառեց 30.000.000 դրամով զոհերի հարազատներին հիմա էլ նրանց կոչելով անմեղ զոհեր՝ հուշակոթող են պատրաստվում դնել:

Ամենևին դեմ չեմ նման հուշարձանի, սակայն քանի մարտի մեկի քրեական գործը շարունակվում է և այդ գործում չկան սպանություն պարզող որևէ հանգամանք, ապա առնվազն անտրամաբանական է ունենալ նման հուշարձան, չէ՞ որ հնարավոր է պարզվի, որ ենթադրենք ոստիկաններից մեկը զոհվել է մահացած ցուցարարներից մեկի կամ նրա հոր ձեռքով:

Եվ քանի մարտի մեկի գործը ծառայում է իշխանությունների համար՝ որպես քաղաքական հակառակորդներին ճնշելու մահակ, այդքան ժամանակ էլ հնարավոր չի լինելու պարզել մարտի մեկի սպանության կատարողներին, մարտի մեկի քրեական գործից ամբողջությամբ հանված է իրավական կոմպոնենտը և միայն քաղաքական հաշվեհարդարի միջոց է ծառայում...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը