Լրահոս

04.12.2019 11:10


Նոր կառուցվող էլիտար շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Նոր կառուցվող էլիտար շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել: Պարզվել է՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը աշխատում էր «էյ Բի Էյ Թեք» ՍՊԸ-ում որպես երեսապատող:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը