Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել հիվանդի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 689 AO 61 համարանիշի և Opel մակնիշի 35 CR 284 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել ու փակել են Opel-ի գազաբալոնը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Haise մակնիշի ավտոմեքենան հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և ըստ վարորդի հայտարարոթյան՝ շտապօգնության ավտոմեքենայով հիվադն երեխայի էին տեղափոխում հիվանդանոց, և նա լուսաձայնային ազդանշանները միացրած է եղել։ Այդ մասին ասում էին նաև մի քանի քաղաքացիներ, ովքեր ականատես են եղել վթարին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։