Լրահոս

04.12.2019 10:33


Ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը. «Իմ քայլի» պատգամավոր․ «Հրապարակ»

Ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը. «Իմ քայլի» պատգամավոր․ «Հրապարակ»

«Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։

«Միայն կողմ եմ»: Ինչո՞ւ։ «Որովհետև հայ եկեղեցու պատմությունը չի կարելի դիտարկել հայոց պատմությունից զատ, և եթե «Հայ եկեղեցու պատմությունը» հանում են ու ներառում «Հայոց պատմության» մեջ, լրիվ նորմալ է»:

Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ կետն է խախտվում այդ դեպքում, որովհետև այն ամրագրում է` Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հոգևոր-մշակութային կյանքում` հայ ինքնության հարցում։ Կա նաև 2007 թ․ ընդունված օրենքը` Հայաստանի Հանրապետության և եկեղեցու հարաբերությունների մասին, ուր հոդված 8-ով գրված է` եկեղեցին կարող է մասնակցել Հայ առաքելական եկեղեցու պատմության բովանդակային` կրթական ծրագրերի մշակմանը։ «Չկա օրենսդրություն, որը համընդհանուր կդարձներ Հայ առաքելական եկեղեցու դասավանդման առարկան։ Նաև կարծում եմ, որ այն պետք է դասավանդվի «Հայոց պատմության» շրջանակում»:

Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ընտրությունների ժամանակ «Իմ քայլն» այդ մասին չտեղեկացրեց, որովհետև ժողովուրդը նման մանդատ ձեզ չի տվել` «Հայոց լեզուն» և «Հայոց պատմությունը» բուհերի «ինքնավարությանը հանձնելու», «Եկեղեցու պատմությունը» հանելու։

«Նախ` ցանկացած պետության համար պետությունն ու կրոնն անջատ են»: Բա ինչո՞ւ եք միացնում պատմությանը, չէ որ պատմությունը հայոց պետության մասին է։ «Ո՛չ, այդպես չէ, մենք մեր նախընտրական ծրագրում շեշտադրել ենք, թե ինչպիսին են մեր մոտեցումները՝ չի դասավանդվում նաև հայոց պետականության պատմությունը, չէ՞, ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել Առաքելական եկեղեցու պատմությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը