Կարծիք

03.12.2019 20:48


Թավշյա ռեպրեսիան ուսանողներին հասավ

Թավշյա ռեպրեսիան ուսանողներին հասավ

Ուսանողների նկատմամբ ուժ կիրառելը խիստ դատապարտելի է։ Սա էր ձեր ասած՝ նոր ժողովրդական բաստիոնը Հայաստանում, որտեղ ոստիկանը ուժ է կիրառում խաղաղ երիտասարդ ցուցարարների նկատմամբ։

Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ ավելի քիչ թվով մարդկանցով դատարանների մուտքերը շրջափակեց, իսկ ոստիկանության կողմից որեւէ փորձ չեղավ դատարանների մուտքերն ազատելու եւ չկաշկանդելու դատարանների գործողությունները, մի դատավորի էլ վայր գցեցին Նիկոլի մարդիկ, եւ այդ մարդկանց չձերբակալեցին։

Մեր երկրում երկակի ստանդարտներ են կիրառվում։
Տեսեք ուսանողին թույլ չեն տալիս իր ազատ ձայնը բարձրացնի եւ պահանջի մի ապազգային նախարարի հրաժարական, բայց Նիկոլի նման սորոսական դրածոյի հաջողվեց երկրի նախագահ մերժի, կիսապատերազմական երկրում՝ երկիրը ղեկավարել Սորոսի հիմնադրամից։

Եթե օրենքի երկիր ենք կառուցում, ապա այդ օրենքը պետք է պարտադիր կիրառման ենթակա լինի բոլորի կողմից եւ բոլորի նկատմամբ։ Երիտասարդները հավաքվել էին եւ խաղաղ ակցիա էին անցկացնում, խաղաղ պահանջներ ներկայացնում։ Ուժ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չկար, առավել եւս մի դդումի համար, որ սոսնձվել է աթոռին, արդյոք կարիք կա՞ր 24-25 երիտասարդ ձերբակալելու։

Հիմա ես ինչ մտածեմ էս նոր կառավարության մասին, որ մի քանի տասնյակ երիտասարդ ուսանողների եւ դաշնակների երիտասարդների դեմ այդքան զորք էր բերել։
Սրանք հիմա ո՞նց կարող են կոչվել դուխով:
Հիմա ո՞վ էր ավելի ժողովրդավար, Նիկոլը, թե՞ Սերժ Սարգսյանը, որ երկիրը չտարավ ցնցման, հրաժարական տվեց։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը