Լրահոս

03.12.2019 19:32


Բերման է ենթարկվել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը

Բերման է ենթարկվել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը

AntiFake.am-ը հայտարարություն է տարածել առ այն, որ ոստիկանություն բերման է ենթարկվել տվյալ կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը.

«Ոստիկանությունը բերման է ենթարկել AntiFake.am կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանին: Բերման ենթարկման պահին օպերատորը կրել է համապատասխան օպերատորական բեյջը: Ոստիկանության բաժանմունքում իմանալով այդ մասին՝ ոստիկանները Խոսրովյանին հետ են բերել այն վայրը, որտեղից բերման էին ենթարկվել:

Սա ակնհայտ ապօրինի քայլ է՝ ուղղված մասնագիտական գործունեության պատշաճ իրականացման դեմ: Ոստիկանությունում շարունակվում են հին բարքերը, որոնք խոչընդոտում են դեպքերը լուսաբանող լրագրողների և օպերատորների աշխատանքը»:

Այս խորագրի վերջին նյութերը