Լրահոս

03.12.2019 13:27


Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Առստամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արմեն Առստամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ»,-ասված է հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը