Քաղաքական

03.12.2019 12:14


«Ես դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ». Ծառուկյանը՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասին (տեսանյութ)

«Ես դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ». Ծառուկյանը՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մասին (տեսանյութ)

Ես փաստացի, դոկումենտալ եմ խոսում, ոչ թե հաճոյանում եմ, ուզում եմ գովաբանել:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրան, որ հայտնի գործարար, իր խնամի Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ կռուպցիայի վերացումն արդեն տնտեսական հեղափոխություն է:

«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Կոռուպցիան հիմնականում բյուջեի հետ կապված, տենդերներին մասնակցել-չմասնակցել, իսկ տնտեսական հեղափոխությունը ոլորտների զարգացումն է, որ պետք է ոլորտներում գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան փող ստանալ»,-ասաց Ծառուկյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը չեն արվում. «Այս տարվա բյուջեում 400 մլն դոլար դրված էր կապիտալ ծախսեր, որ պետք է դնեին ոլորտներ զարգացնեին, 5-10 տոկոս աճ լիներ, բանկում դրած է տոկոսներով: Դրսից վարկ են բերում, իսկ էստող փողը դրած է բանկում: Կապիտալ ծախսեր չեն արել, տարել դրել են բանկում, էդպես ո՞նց կարա տնտեսական հեղափոխություն լինել»:

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը