Կարծիք

03.12.2019 11:48


Միայն կողմնակիցների, իրենց թիմի, նրանց հարազատների, քավոր-սանիկների, ընկերների իշխանություն է

Միայն կողմնակիցների, իրենց թիմի, նրանց հարազատների, քավոր-սանիկների, ընկերների իշխանություն է

Փաստորեն, այս իշխանությունները միայն կողմնակիցների, իրենց թիմի, նրանց հարազատների, քավոր-սանիկների, ընկերների իշխանությունն է:

Այլապես ինչո՞վ բացատրել, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ վերջերս պարգևավճարներ են ստացել բոլոր փոխքաղաքապետերը և 18 վարչության պետերից միայն 8-ը, ընդորում՝ յուրայինները:

Սա արդեն դառնում է օրինաչափություն...
Նույն կերպ, ԱԺ-ի պատգամավորները շուրջ 2 մլն դոլար պարգև էին ստացել՝ ընդորում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները 14 անգամ, իսկ մյուս՝ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության պատգամավորները՝ 4 անգամ:

Մինչդեռ, իմ կարծիքով, այդ խմբակցություններն ավելի ակտիվ և ավելի պարտաճանաչ են կատարել իրենց պատգամավորական պարտականությունները:

Բա ասում եք՝ բոլորի իշխանությունն եք... Փաստորեն, թայֆաբա՞զ եք...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը