Լրահոս

03.12.2019 11:00


Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Կոտայքի մարզում 36-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառերին. ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 1-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Ժամը 08։30-ի սահմաններում Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Տիգրան Ղ-ն իր վարած Opel մակնիշի 34 NC 264 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան շահագործվում է «Արջուկ» տաքսի ծառայության կողմից։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը