Լոռու մարզում 23-ամյա վարորդը կորցրել է Toyota-ի կառավարումը և կողաշրջվել
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ախթալա քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Սերգեյ Բեժանյանը իր վարած Toyota մակնիշի 35 PT 672 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բեժանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնությունը՝ գնացել է տուն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ Shamshyan.com-ում։