Քաղաքական

03.12.2019 10:51


290,000-ից մինչև 420,000-ական դրամ. Երևանի փոխքաղաքապետները, գլխավոր ճարտարապետը և այլ պաշտոնյաներ պարգևատրվել են

290,000-ից մինչև 420,000-ական դրամ. Երևանի փոխքաղաքապետները, գլխավոր ճարտարապետը և այլ պաշտոնյաներ պարգևատրվել են

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները կրկին պարգևատրվել են։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքից։

Քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն չի պարգևատրել, իր չորս տեղակալներին՝ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին և Տիգրան Վիրաբյանին, ինչպես նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին պարգևատրել է 420,000-ական դրամով։

Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը, առևտրի և սպասարկումների վարչության պետը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, ֆինասական վարչության պետը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը, եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը, գնումների վարչության պետը պարգևատրվել են 290,000-ական դրամով։

Պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 4 մլն 840 հզր դրամ։


Այս խորագրի վերջին նյութերը