Լրահոս

03.12.2019 10:40

Բացահայտվել է Արագած գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը

Բացահայտվել է Արագած գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունուն ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագած գյուղում ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, 2019 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակարաններից մեկը, մահակի գործադրմամբ տանտիրուհու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 690.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր, 2 բանկային քարտեր, ոգելից խմիչքներ, գումար, ապա կպչուն ժապավենով կապել կնոջ ձեռքերն ու ոտքերը` դիմել փախուստի:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1982 և 1980թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 1989թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։