Քաղաքական

03.12.2019 10:18

Քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարն ավելի է խճճվում․ «Ժողովուրդ»

Քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարն ավելի է խճճվում․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը բացահայտումներ է արել, որոնք ավելի են խճճում քաղաքային իշխանության կամազային գործարքների խճանկարը: Պարզվում է` քաղաքապետարանը «ես քեզ՝ թույլտվություն, դու ինձ՝ «ԿամԱԶ», աղբատար» բարտեր-բանաձևով տարբեր շինթույլտվություններ է շռայլել: Եղել են նույնիսկ ընկերություններ, որոնց թույլատրել են շինարարական աշխատանքները սկսել` նախապես չասելով, թե կոնկրետ ինչ են պահանջելու դրա դիմաց:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ նման գործարքների «մենեջերը» փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն է: Նա, ի դեպ, առանձնապես չի փայլում իր կենսագրությամբ. նախկին ՕԵԿ-ական է, 2006-2018 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում ու չարաշահումներին անմիջական մասնակցության՝ բանկային գաղտնիք ու սոցփաթեթներ վաճառելու պատճառով հեռացվել է ԿԲ-ից: Իսկ կոռուպցիոն այդ բացահայտումներից հետո Հ. Սարգսյանը լքել է Հայաստանը և վերադարձել միայն հեղափոխությունից հետո ու միացել իշխանականներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Սարգսյանը մտերմացել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հետևաբար փոխքաղաքապետի համար փակ դռներ չկան, առանձին դեպքերում նա նույնիսկ առանց քաղաքապետի է որոշումներ կայացնում:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ, ի դեպ, հայտարարեց. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը իր մոտ է կանչում խոշոր կառուցապատողների և բանավոր կամ գրավոր պարտավորագիր վերցնում բնակելի շենքի շինթույլտվության համար տվյալ շենքի բնակարանների 5%-ը կամ դրա չափով երկրորդային շուկայից համապատասխան քանակության բնակարաններ` բնակֆոնդի առկա խնդիրները կարգավորելու նպատակով»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի շփվում որևէ մեկի հետ, փոխքաղաքապետի միջոցով է առավելապես տեղեկություններ ստանում, իսկ դրանք Սարգսյանը նրան մատուցում է այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Եվ վերջնարդյունքում, ահա, ըստ շրջանառվող տեղեկությունների` Հայկ Մարությանի պաշտոնավարման հարցականն ավելի է բյուրեղանում, թեև իշխող թիմը դեռ հակված չէ զոհաբերել Մարությանին՝ ընդառաջելով ընդդիմության պահանջներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։