ԼՂ հիմնախնդրի երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա. Լավրով
Մոսկվան շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, կարևոր է խուսափել հռետորաբանությունից:РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում և ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում կայացած գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն:Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը»,-ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Վերջինս համաձայնել է, որ երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա, որում պետք է խուսափել հռետորաբանությունից, որը «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներին»:
Լավրովը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Դեկտեմբերի 3-ին նախատեսվում է նրա հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ:
168.am-ն էլ գրում է, որ նոյեմբերի սկզբին ՀՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն իր համաձայնությունն էր հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այն թեզին, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի՝ ինչպես Հայաստանի, Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հիշեցրել է իր հրապարակային հայտարարությունը, որ ամփոփիչ պայմանավորվածությունը պետք է հաշվի առնի և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի շահերը, և դրա հետ դժվար է չհամաձայնել»,-ասել էր Լավրովը:
Նախօրեին Բաքվում ՌԴ ԱԳ նախարարն ըստ էության փորձել է պահպանել իր դիվանագիտական հայտարարությունների միջև հավասարակշռությունը՝ համաձայնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք դիտարկումներին:
«Ես լիովին պաշտպանում եմ Ձեր այն թեզը, որ պետք է խուսափել հռետորաբանությունից, որը հակասում է երկու կողմերի հաստատած հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունում և Հելսինկյան եզրափակիչ ակտում»,-ասել է Լավրովը՝ ըստ էության անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսին արած հայտարարությանը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»:
ԼՂ հիմնախնդրի երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա. Լավրով
Մոսկվան շահագրգռված է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով վստահության միջոցների մասին պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, կարևոր է խուսափել հռետորաբանությունից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շահագրգռված ենք, որ վստահության ամրապնդման միջոցների, մարդասիրական շփումների հաստատման մասին պայմանավորվածությունները, այդ թվում և ԶԼՄ-ների գծով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում կայացած գագաթնաժողովում և վերահաստատվել են Մոսկվայում նախարարական հանդիպման ժամանակ, կյանքի կոչվեն: Դրանք աստիճանաբար իրականանում են, և հուսով եմ, որ այս շաբաթ կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև թույլ կտա արձանագրել այդ առաջընթացը»,-ասել է Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Վերջինս համաձայնել է, որ երկարատև քաղաքական կարգավորման համար դեռ շատ անելիք կա, որում պետք է խուսափել հռետորաբանությունից, որը «հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ ակտով ամրագրված սկզբունքներին»:
Լավրովը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Դեկտեմբերի 3-ին նախատեսվում է նրա հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ:
Աղբյուրը՝ Tert.am
***