Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհին. 60-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ հայտնվել են մերկասառույցի վրա
Արդեն 2 ժամից ավելի է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Լանջիկի հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց 80 տոկոսի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել։
Այս պահին նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաների մեծ մասը տրանզիտ համարանիշներով են, որոնց մի մասը Գյումրիից վերադառնում է Երևան, մի մասն էլ՝ Երևանից Գյումրի։
ՃՈ-ն ու ԱԻՆ-ը կրկին հորդորում են վարորդներին, որպեսզի ամառային անվադողերը փոխեն ձմեռայինով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։