Քաղաքական

02.12.2019 18:04

ԱԳ նախարարը Թուրքիայի վարած քաղաքականությունում ու գործողություններում սպառնալիք է տեսնում

ԱԳ նախարարը Թուրքիայի վարած քաղաքականությունում ու գործողություններում սպառնալիք է տեսնում

Հայաստանը հավատարիմ է իր դիրքորոշմանն ու պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն թուրքական կողմից նկատում է լրիվ այլ ուղղությամբ վարվող քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի ներկայիս իշխանության շրջանակում արդյո՞ք առկա են փոփոխություններ՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների՝ առանց նախապայմանների, սակայն դրա համար 2 կողմ է պահանջվում, իսկ երկրորդ կողմի քաղաքականությունը աշխատում է ամբողջովին այլ ուղղությամբ: Թուրքիայի սպառնալիք լինելն արտահայտվում է իր վարած քաղաքականությամբ, իր գործողություններով և հռետորաբանությամբ»,-ասաց Մնացականյանը:

Նախարարը նկատեց՝ մեր աչքի առաջ տեղի ունեցողը, Հայաստանի՝ շարունակվող շրջափակումը, Թուրքիայի կողմից հարաբերություններ հաստատելու ցանկության կամ որևէ քայլի բացակայությունը, Ադրբեջանին ռազմական-քաղաքական անվերապահ աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում, արտահայտում են Հայաստանի համար անվտանգային սպառնալիք: Թուրքիայի կողմից սպառնալիքը բխում է իրականացվող քաղաքականությունից, գործողություններից և հռետորաբանությունից: Մնացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Հայաստանն իր դիրքորոշումն արտահայտել է և մնում է դրան հավատարիմ:

Անդրադառնալով Ցյուրիխի արձանագրություններին՝ նախարարը նշեց, որ արձանագրությունները մերժել է հենց Թուրքիան, իր հավատարմությունն իր իսկ ստորագրություններին ձախողել է հենց Թուրքիան: Նախարարը շեշտեց՝ այդ ամենը գոնե տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ, ոչ թե հարյուր տարի առաջ: Միջազգային հանրությունը ևս ականատես է եղել այդ զարգացումներին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։