Ինչո՞ւ «հեղափոխականներ» Փաշինյանին և Մարությանին չհաջողվեց հեղափոխել Երևանի քաղաքային տնտեսությունը
Ինչպես հայտնի է՝ հեղափոխականներն իրենց հետ բերում են նոր հեղափոխական արժեքներ, մոտեցումներ, հանրային և քաղաքական հարաբերությունների նոր կարգեր:
Ներկայիս իշխանությունները մեր հանրային կյանքում գրեթե ոչ մի հեղափոխական նորություն չբերեցին, բացի այն բանից, որ այսօր հին դեմքերի փոխարեն երկիրը կառավարում են համեմատաբար նորերը: Սակայն դա չի նշանակում, որ այսօրվա կառավարիչները ավելի ազնիվ են ու փորձառու, քան նախկինները:
Որպեսզի ներկայիս իշխանությունները իրական հեղափոխականներ լինեին, նախ պետք է հասկանային, թե ինչից ինչ է պետք փոխել:
Մինչդեռ այսօր ականատես ենք այն բանի, որ ներկաները պատահական են հայտնվել իշխանության մեջ և շփոթված չգիտեն, թե ինչ անեն, որ տարբերվեն նախորդներից: Սակայն երբ դա իրենց մոտ չի ստացվում, սկսում են հին մեթոդների կիրառումը ավելի գռեհիկ ձևերով: Դա վերաբերում է և՛ իրենց հարաբերություններին քաղաքական հակառակորդների հետ, և՛ տնտեսական խնդիրներին, և՛ դատաիրավական, և՛ պետական շինարարության հարցերին:
Այսօր վերլուծենք Երևան քաղաքի օրինակով, թե ինչ են «հեղափոխել» այս իշխանությունները և ինչ իրական փոփոխություններ են անհրաժեշտ, որ քաղաքը կարողանա լուծել իր խնդիրները:
Երևան քաղաքի կառավարումը 90-ական թվականներին
Պետք է նշել, որ 1995-ի սահմանադրական փոփոխությամբ Երևան քաղաքի ինքնակառավարումը փաստացի վերացավ: Այդ փոփոխությունը նպատակային քաղաքական բնույթ ուներ, որպեսզի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը Տեր-Պետրոսյանին մրցակից չդառնար: Այս քաղաքական փոփոխության արդյունքում Երևան քաղաքը, որպես կառավարման միասնական օրգանիզմ, վերացավ: Քաղաքը փաստացի բաժանվեց 12 միկրոքաղաքների, որտեղ գործում էին ինքնակառավարման համակարգեր՝ փաստացի սիմվոլիկ բյուջեներով:
Ստացվել էր պարադոքսալ իրավիճակ, երբ նշանակովի Երևանի քաղաքապետը պետք է կառավարեր ընտրովի թաղապետերին:
Այս համակարգը այնքան արհեստական բնույթ ուներ, որ դատապարտված էր փոփոխման: Քանզի այս կառավարման համակարգի պայմաններում ոչ մի լուրջ խնդիր հնարավոր չէր լուծել և բացի այդ, կառավարման հիմքում դրված էին կոռուպցիոն սխեմաներ՝ առանց որոնց քաղաքը չէր կառավարվի:
Քաղաքի կառավարումը 2000 թվականներից մինչև այսօր
Այս փուլում քաղաքի կառավարման համակարգը փոփոխվեց: Քաղաքը դարձավ փաստացի մեկ միասնական օրգանիզմ՝ իր օրենսդիր մարմնով և բյուջեով:
Սակայն փոփոխությունը ամբողջական չդարձավ, քանզի քաղաքի լիազորությունները խիստ սահմանափակ բնույթ ունեին, իսկ բյուջեի քանակն էլ չափազանց փոքր էր:
Օրինակ, համեմատության համար նշենք, որ Երևանի քաղաքային բյուջեն կազմում է մոտավորապես 160-ից 180 մլն դոլար: Մինչդեռ երկրի բյուջեն տատանվում է 3 մլրդ դոլարի չափ: Այսինքն, Երևանի բյուջեն մոտ 17-18 անգամ ավելի քիչ է, քան երկրի բյուջեն: Եվ դա այն դեպքում, երբ Երևանում ապրում է երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը, իսկ տնտեսական ենթակառուցվածքների մոտ 40 տոկոսը:
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանի բյուջեն կազմում է մոտ 4,5 մլրդ դոլար, իսկ Թբիլիսիի քաղաքային բյուջեն կազմում է մոտ 350 մլն դոլարի չափ: Այսինքն, տարբերությունը կազմում է մոտ 12 անգամ: Եվ դա այն դեպքում, երբ Թբիլիսիում է կուտակված երկրի տնտեսական ենթակառուցվածքների մոտ 25 տոկոսը:
Իսկ, օրինակ, Մոսկվայի բյուջեն կազմում է մոտ 50 մլրդ դոլարի չափ, մինչդեռ երկրի բյուջեն տատանվում է 300 մլրդ-ի սահմաններում: Այսինքն, Մոսկվայի բյուջեն պակաս է երկրի բյուջեից ընդամենը 6 անգամ: Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվայում բնակվում է Ռուսաստանի բնակչության մոտ 10 տոկոսը:
Ո՞րն է Երևան քաղաքի գլխավոր հիմնախնդիրը
Վերը նշված թվերից պարզ երևում է, որ Երևան քաղաքին պակասում է և՛ լիարժեք ինքնակառավարում, և՛ լիարժեք գումարներով քաղաքային բյուջե:
Պարզ է, որ քաղաքի խնդիրները հոգալու համար անհրաժեշտ էին իրոք հեղափոխական փոփոխություններ:
Միմիայն այդ փոփոխության դեպքում հնարավոր կլիներ խոսել քաղաքային տնտեսության հետագա զարգացման մասին: Հասկանալի է, որ սա միայն վարչական խնդիր չէ: Սա իսկապես լուրջ քաղաքական խնդիր է, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ դինամիկ զարգացող եվրոպական ստանդարտի քաղաք:
Միայն այս փոփոխության պարագայում կարելի կլինի քննարկել մնացած բոլոր խնդիրները:
Հակառակ դեպքում, ռեսուրսների բացակայության պարագայում, քաղաքային նույնիսկ տարրական խնդիրները լուծելու համար քաղաքային իշխանությունները պիտի հայթայթեն լրացուցիչ արտաբյուջետային աղբյուրներ: Նախկին իշխանությունները հենց այդպես էլ վարվում էին:
Սակայն պարզ է, որ այսպիսի կառավարման հիմքում անխուսափելիորեն դրվում են կոռուպցիոն ռիսկեր: Ավելին, առանց այդ սխեմաների քաղաքը չի կարող հոգալ նույնիսկ իր տարրական խնդիրները:
Նրանք այս խնդիրների խորքային հիմքերի մասին լուրջ պատկերացումներ չունեին: Դրա համար էլ անկեղծ խոստումներ էին տալիս, թե արագ կլուծեն ճանապարների, վերելակների, աղբահանության և այլ խնդիրներ:
Այս մարդիկ Երևանի խնդիրները դիտարկում էին բացառապես կենցաղային պրիզմայով, քանզի անգետ էին: Մտածում էին, որ հրաժարվելով կոռուպցիոն սխեմաներից՝ ավտոմատ կերպով կավելացնեն քաղաքի եկամուտները: Սակայն կատարվեց ճիշտ հակառակը, պարզվեց, որ առանց արտաբյուջետային աղբյուրների՝ նույնիսկ աղբը հնարավոր չի լինի հավաքել:
Բախվելով իրականության հետ՝ «հեղափոխականները» վերադարձան նախկին «հակահեղափոխական» իշխանության հին սխեմաներին և իրենց անփորձության պատճառով սկսեցին այն կիրառել ավելի գռեհիկ ձևով:
Արդյունքում, սրանք նախկինների կոռուպցիոն ռիսկերից չհրաժարվեցին, սակայն կառավարման իմաստով դարձան ավելի վատը, ինչը արդեն տեսանելի է բոլորի համար:
Պարզ է, որ մեզ իրոք անհրաժեշտ են նոր որակի հեղափոխական փոփոխություններ երկրի բոլոր բնագավառներում, այդ թվում նաև Երևան քաղաքի կառավարման համակարգում: Պարզ է նաև, որ այս իշխանությունները ապացուցեցին, որ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ երկրին: Եվ ուրեմն, երկրում իրական հեղափոխական փոփոխությունների համար անհրաժեշտ են և՛ նոր հեղափոխական առաջարկներ, և՛ նոր մարդիկ, որոնք ունակ կլինեն իրականացնելու այդ ծրագրերը:

Ի՞նչ արեցին այսօրվա, իբր, «հեղափոխական» իշխանությունները

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org