Կարծիք

02.12.2019 16:15


Ադրբեջանցիների ծագումը, աշխարհքաղաքականությունը և Դավիթ Գարեջայի վանքային համալիրը

Ադրբեջանցիների ծագումը, աշխարհքաղաքականությունը և Դավիթ Գարեջայի վանքային համալիրը

Վրաստանի ու Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջայի վանքային համալիրի շուրջ վեճն առաջին հայացքից անհասկանի է․ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը քրիստոնեական համալիրը համարում է իր ազգային ժառանգությունը, սակայն ամեն ինչ չէ այդքան պարզ։

Ադրբեջանցիների ծագման հարցը միշտ փոխկապակցված է եղել աշխարհքաղաքական զարգացումներից։

Վերջերս Ադրբեջանում նոր աշխարհքաղաքական կուրսի խնդիրն է թեժացել, որը փոխկապակցված է իրենց ծագման տեսությունների հետ։ Որ ուղղությամբ կշարժվեն, համապատասխան կերպով կորոշեն իրենց ծագման խնդիրը։

Մինչ սովետական շրջանն ամեն ինչ պարզ էր, իրենք Կովկասի մուսուլմաններն էին, իսկ ռուսներն իրենց համարում էին Կովկասի թաթարներ։ Ամեն ինչ պարզ և հստակ էր։

Երբ անկախացան՝ 2018-20 թվականներին, իրենք պետք է ընտրություն կատարեին՝ շիա մուսուլմա՞ն են՝ ուղղելով դեպի Իրան, թե՞ թյուրքեր՝ դեպի Թուրքիա։

Հաղթեց երկրորդ տարբերակը։ Հետո, երբ ստեղծվեց Սովետական Միությունը, պետական պատվերը փոխվեց՝ իրենք Կովկասի Աղվանքի ժառանգներն են, որպեսզի զերծ մնան Թուրքիայի ազդեցությունից։ Դա ավելի հաստակ ուրվագծվեց, երբ Թուրքիայի հարաբերությունները վատթարացան։ Անկախությունից հետո վիճակը նորից դարձավ անորոշ։ Էլչիբեյը պետական քաղաքականության հիմքում դրեց թյուրքիզմի գաղափարը և քանի-որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ էր, ձգտում էր անդամագրվել ԵՄ, ապա Ադրբեջանն էլ էր փորձում այդ ուղղությամբ շարժվել՝ Ուկրաինայի ու Վրաստանի հետ քաղաքական ֆորմատներ էին ստեղծում և այլն, ինչը Ռուսաստանի անվստահությունն էր առաջացնում։

Հիմա, հաշվի առնելով Թուրքիայի կոնֆլիկտը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի հետ, Ադրբեջանում նորից ինքնության խնդիրը թեժացել է, ինչն արտահայտվել է նաև Ալիևի օրերս ունեցած ելույթում։ Ելույթում նորից խառնվել է թյուրք, մուսուլման, տեղացի լինելուն ինքնությունների վարկածները։ Ելույթը նաև վառ ընդգծված հակաարևմտյան էր։ Մի խոսքով, Ադրբեջանը ինքնության և աշխարհքաղաքական հարցերում նորից անորոշության մեջ է հայտնվել։

Հիմա Դավիթ Գարեջայի համալիրի մասին։ Եթե այդ համալիրը ադրբեջանական հատվածը Ադրբեջանը զիջի, ապա դա կնշանակի, որ հրաժարվում է իր ծագման աղվանական տարբերակից, ինչը չեն անի, մինչև որ չորոշեն՝ որն է տվյալ ժամանակահատվածում իրենց ինքնության մեխը, իսկ դա կախված է աշխարհքաղաքական զարգացումից, որը դեռ հստակ չէ։ Այնպես որ, դեռ երկար պետք է սպասենք, մինչև ադրբեջանցիները որոշեն, թե իրենք ովքեր են։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը