Լրահոս

02.12.2019 14:44


Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Արմավիրի Արտաշար գյուղից էր, հենց այսօր կդառնար 21 տարեկան

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողն Արմավիրի Արտաշար գյուղից էր, հենց այսօր կդառնար 21 տարեկան

Այսօր հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանն Արմավիրի մարզի Արտաշար գյուղից էր, ազգությամբ եզդի, այսօր նրա ծննդյան տարեդարձն էր, կդառնար 21 տարեկան: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:

Նրա պատմեց, որ իրենք դեռ չգիտեն մահվան հանգամանքների մանրամասները, Արթուրը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվար ամսին:

Նա նշեց, որ մահացած զինծառայողի տատն ու պապը թոշակառու են զբաղվում են անասնապահությամբ եւ հողագործությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը