«Հայելի»-ի վրա հարձակումն ու քրգործի ընթացքը բնական են, որովհետև իշխանությունները որդեգրել են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականությունը. Աղասի Ենոքյան (տեսանյութ)
Քաղաքական տեսանկյունից «Հայելի» ակումբի վրա հարձակումն ու քրեական գործի ընթացքը բնական են, որովհետև իշխանությունները որդեգրել են լրատվամիջոցների հանդեպ խտրական վերաբերմունք, որդեգրել են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականությունը, եկեք հասկանանք, որ այս հարձակումը միայն «Հայելի» ակումբին չէր վերաբերում, սրանով փորձ են արել լռեցնել ոչ հաճելի լրատվամիջոցներին, ցույց տվեցին, թե իրենք ինչ կարող են անել:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ հարձակում գործած անձինք իրենց սոցիալական ցանցերում, մամուլում հայտարարում են, թե՝ այ, տեսեք, թե ինչ ենք արել: Այս ամենը ցույց է տալիս, որ սա հստակ քաղաքականություն է մամուլի ազատության դեմ, ավելին, որ այդ խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու. «Սա էլ ներկա իշխանությունների քաղաքականության մյուս կողմն է, որ սա էլ իրավական մանիպուլյատիվ կողմն է, որ կա հստակ հանձնարարություն՝ գործը ձգձգելու ու թույլ որակումներ տալու»:
Աղասի Ենոքյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին եղել են նման հարձակումներ նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ, և լրագրողական համայնքը շատ միասնական փորձել է դիմագրավել, և իրավիճակը Նիկոլ Փաշինյանին շատ ծանոթ է:
«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ նման է, որ այս խմբերն ինչ-որ շրջիկ խմբեր են, որոնց իշխանությունը պահում է նման սադրանքներ անելու համար: Այս խումբը դարձել է իշխանությունների աշխատանքային գործիքը»:
Անժելա Թովմասյանն էլ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը, չարձագանքելով այս կամ այն դեպքին, դրանով իսկ նպաստում է, որ այդպիսի գործողություններն այսպիսի ընթացք ստանան:
«Երբ այդ նույն խուժանները, ես չեմ վարանում այդպես բնութագրել այդ երիտասարդներին, Օպերայի հարակից տարածքից հայտարարում են, որ պետք է Արցախի նախագահի գլուխը կոտրեն, երբ հարձակվում են Հրանտ Մարգարյանի վրա, նույն խուլիգանները հարձակվում են փաստաբանի մեքենայի վրա, ինչ-որ այլանդակ հայտարարություններով են հանդես գալիս, պարոն Ենոքյանի մեքենայի անիվն է ծակվել: Ես զարմանում եմ, որ մեր վարչապետը չի արձագանքել, քանի որ ինքը ամեն ինչի արձագանքում է, միայն այս խուլիգանություններին, չգիտես ինչու, չի արձագանքում: Եվ այդ չարձագանքելով՝ նա նպաստում է, որ այս ամենը շարունակական լինի»,-ասաց Անժելա Թովմասյանը:
Նա նշեց նաև դատավոր Աննա Դանիբեկյանին տեսանկարահանող երիտասարդները, օրինակ, կալանքի տակ են, բայց իր նշած խուլիգանությունները կատարողներն ազատության մեջ են:
Անժելա Թովմասյանն ասաց, որ քննիչին ոչինչ ասել չի կարող, որովհետև ինքն էլ է անհարմար իրավիճակում:
«Գոնե մի հարցում վարչապետն անկեղծ է, երբ ասում է՝ ես ձեզ սիրում եմ, իսկապես, ուղղակի մի տարբերությամբ՝ այս պարագայում նա սիրում է այդ խուլիգանին ու խուժանին: Եթե իրենց թվում է, թե ժամանակ է անցնելու, արձագանք չի լինելու, ապա ոչ, ես կոնկրետ և իմ գործընկերները վստահեցնում ենք ձեզ, որ այս գործը հենց այնպես չի փակվելու»,-ասաց Թովմասյանը:
Նա նաև պատմեց, որ արտերկիր այցի ժամանակ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն առանձին մոտեցել և վարչապետին հարցրել է՝ ինչով եք բացատրում Ձեր լռելը, վարչապետն ասել է, որ հանձնարարական է տվել և լուրջ զբաղվում են. «Սա՞ է Ձեր զբաղվելը, ես ասում եմ՝ զսպեք Ձեր խուժանին և զբաղվեք գործով»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովՙ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Աղբյուրը՝ Tert.am