Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում
Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սերգեյ Լավրովի ադրբեջանական այցից առաջ։
«Ռուսաստանը շարունակում է ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական ջանքերում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է և մշտապես գտնվում է ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում։ Մենք կարծում ենք, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-նշված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ն շարունակելու է հակամարտության լուծմանն աջակցել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ պետությունների հետ երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով ՌԴ-ի սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:
Լավրովը Բաքվում է լինելու դեկտեմբերի 2-3-ը։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am