Արարատի մարզում բախվել են մարդատար էլեկտրագնացքն ու 06-ը. 06-ը վերածվել մետաղե ջարդոնի. կան վիրավորներ
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:35-ի սահմաններում, Բուրավան – Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին, Բուրաստան գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու ՎԱԶ-2106 մակնիշի 34 TR 425 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 8 մետր սահելով՝ հայտնվել ձորում:
06-ի վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել գնացքի մեքենավարն ու նրա գործընկերները և քաղաքացիները:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է մեքենավարի, 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ մարդատար գնացքում եղել են մեծ թվով ուղևորներ, որոնք, բարեբախտաբար չեն տուժել: Իսկ ուղևորների մի մասն էլ՝ չսպասելով, թե երբ կավարտվի վթարի վայրի զննությունը, տաքսիներով հեռացել են:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։