Կարծիք

03.12.2019 07:45


Ի՞նչ հայրենանվեր, աննախադեպ, դժվար, հերոսական, տանջալից աշխատանքի համար են նրանց նման պարգևներ շնորհել

Ի՞նչ հայրենանվեր, աննախադեպ, դժվար, հերոսական, տանջալից աշխատանքի համար են նրանց նման պարգևներ շնորհել

«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո վերջերս տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը, որի արդյունքում ողջ աշխարհի հայերով հավաքեցինք 9 միլիոն 856 հազար 100 դոլար:

Հիմնադրամի նպատակները, ուղղվածությունը, կարևորագույն ծրագրերի իրականացումը պարզ է, կարևոր ու անհրաժեշտ...

Ցավալին այն է, որ այդ հանգանակությանը, այդ հիմնադրամի ծախսերին զուգահեռ ՀՀ պետբյուջեից ասենք միայն ԱԺ պատգամավորներին ընթացիկ տարում տրվել է շուրջ 2 մլն դոլար պարգևավճարներ... Այդ գումարը հեռուստանարաթոնի սփյուռահավաքի մոտավորապես 20 տոկոսն է...

Չէ՛, ես բան չունեմ ասելու, սակայն բարձր աշխատավարձ առանց այդ էլ նրանք ստանում են, այդ դեպքում ի՞նչ հայրենանվեր, աննախադեպ, դժվար, հերոսական, տանջալից աշխատանքի համար են մեր իրավիճակում նրանց նման պարգևներ շնորհել... Աննպատակ ու անպտուղ քննարկումների՞, մեծաքանակ զբոսաշրջային գործուղումների՞, դատարանների անօրինական շրջափակման դեպքերը չնկատելո՞ւ, տաֆտալոգիայի հասնող հանրահայտ ճշմարտությունները կրկնելու, իշխանամետ բոլոր նախագծերը հիմնականում կիսադատարկ դահլիճում դակելո՞ւ...

Ինչ է այլ կարևոր սոցիալական, գիտական, անվտանգային կարևոր խնդիրներ չունեի՞նք այդ 2 մլն դոլարը արդյունավետ ու նպատակային ծախսելու համար...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը