Լրահոս

02.12.2019 11:11


Ոստիկանության արձագանքը «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից շան վրա կրակելու փաստին

Ոստիկանության արձագանքը «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից շան վրա կրակելու փաստին

Ոստիկանությունն արձագանքել է «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից ականատեսների ներկայությամբ շան վրա կրակելու փաստին․

«Դեկտեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը, ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել:

Կատարվում է հետաքննություն:

Հիշյալ դեպքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա իրականացվում են ստուգողական համապատասխան աշխատանքներ»:

Այս խորագրի վերջին նյութերը