Քաղաքական

02.12.2019 11:03


Հետհեղափոխական զարգացումները մեզ տանում են դեպի փակուղի, որևէ ոլորտում էական աճ չունենք. Արթուր Խաչատրյան

Հետհեղափոխական զարգացումները մեզ  տանում են դեպի փակուղի, որևէ ոլորտում էական աճ չունենք. Արթուր  Խաչատրյան

Հետհեղափոխական զարգացումները մեզ տանում են դեպի փակուղի, չի բացառվում, որ անսպասելի զարգացումներ լինեն, հստակ է, որ տնտեսական առաջխաղացում չունենք, արտաքին քաղաքականության բնագավառում հաջողություններ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ չբացառելով, որ իշխանությունները կարող են հեռանալ և արտահերթ ընտրություններ լինեն: Անդրադառանալով դիտարկամանը, թե ինքը կիսում է այն մտահոգությունները, որ իշխանություններն իրենց պահում են տնվորի նման` ժամանակավորի հոգեբանությամբ և երկրի ցավոտ հարցերի վերաբերյալ մինչև հիմա նրանք ի վիճակի չեն եղել կայացնել որևէ որոշում, ասաց.

«Չեմ կարող ասել, թե իշխանություններն ինչպիսի հոգեբանություն ունեն, բայց գործողություններից պարզ է, որ կոմպետենտությունը շատ ցածր մակարդակի վրա է: Որևէ ոլորտում էական աճ չունենք: Մասնավորապես, տնտեսական քաղաքականության առումով, երբ հրապարակվեց առաջին երեք քառորդների հնայի աճը, տեսանք, որ աճ ասածը հիմնականում պայմանավորված է առևտրով և ծառայություններով, բոլորս էլ հասկանում ենք, որ ստվերում գտնվող մանրածախ առևտրի հաշվին է եղել, տալիս են ՀԴՄ-ներ, ստվերից դուրս են եկել, եթե սա հանենք` կտեսնենք, որ աճ գոյություն չունի: Խոսում են մոնոպոլիաների կազմաքանդման մասին, երբևիցե որևէ մեկը չի ասել, թե որ մոնոպոլիան է կազմաքանդվել: Իշխանություններն ասում էին, որ իրենց նպատակը ներառական տնտեսական աճն է, չեն խոսում` ապահովե՞լ են, թե՞ ոչ»,-նշեց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ բոլոր ոլորտներում բազմաթիվ խնդիրներ կան. «Մյուս խնդիրը, որը մենք տեսանք, Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն էր, երբ սփյուռքը չճանաչելու հետևանքով ունեցանք բավականաչափ ցածր նվիրատվություն, այսինքն` սփյուռքահայերի սերն առ հայրենիք չի նվազել, բայց մարդիկ պարզապես չգիտեն, ինչպես աշխատեն սփյուռքի հետ: Դա ուղղակի հետևանք է նրան, որ սփյուռքի նախարարությունը լուծարվեց և փոխարենն ստացվեց ընդամենը մի հանձնակատարի պաշտոն:

Մյուս խնդիրը, որը տեսնում ենք, կրթության ոլորտում է: Փոխանակ անդրադառանան կրթության առաջընթացը խոչընդոտող հարցերին, Հայոց լեզի կարգավիճակն են փորձում փոխել` պարտադիրից անցնեն կամընտրականի, ինչն արհեստածին օրակարգ է. ուսանողներին երբեք Հայոց լեզուն չի կարող խոչընդոտել, որ լավ մասնագետ դառնան, անհասկանալի է մշակութային քաղաքականությունը, այդպես էլ հասկանալի չդարձավ` «Հուզանք ու զանգ» միջոցառումը ֆինանսավորելով իշխանություններն ի՞նչ մշակութային քաղաքականության ջատագով են, ի՞նչ ուղերձ էին հղում: Կամ, վերջին դեպքը, քաղաքապետարանին նվիրաբերած աղբատար մեքենանաների վերաբերյալ, սկզբից իշխանությունները խուսափում էին ներկայացնել, հետո պարզվեց նվիրատվությունները տրվել են թույլտվությունների դիմաց»:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ հստակ է, որ հասարակության համերաշխությունը երբեք ավելի ցածր մակարադակի վրա չի եղել, քան այսօր, «սիրո և համերշխության» հեղափոխությունից հետո հասարկության բաժանարար գծերը սրվել են:

Ըստ նրա՝ դատական համակարգի անկախության խնդիրներն էլ լուծելու փոխարեն փորձում են դատական համակարգը ենթարկեցնել իշխանություններին, վերջիվերջո ամեն ինչ շուռ է գալու իրենց դեմ, ինչի համար պատասխան են տալու հետագայում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ երբ իշխանություններին քննադատում են, նախորդների հետ են կապում՝ ասելով, որ իրենք չէ, որ պիտի խոսեն:

«Որևէ մեկն իշխանություններին թույլ չի տվել ասել՝ ով պետք է խոսի, ով պետք է լռի: Մենք թույլտվություն չենք հարցնելու, երբ խոսենք, ինչքան խոսենք ու ինչի մասին: Մենք այս երկրի զարգացման մեջ ներդրում ունեցող քաղաքան ուժ ենք, իրենք ի՞նչ ներդրում են ունեցել: Եթե իշխանությունների մոտ ռացիոնալ ինչ-որ բան մնացել է, քննադատությունների հետ պետք է հաշվի նստեն, ընդդիմադիրները երկրի թշնամին չեն, սրտացավությունից դրդված են քննադատություններ անում»,- եզրափակեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը