Կարծիք

02.12.2019 10:27


Հիմա ի՞նչ սուտ պետք է հորինեն, որ միամիտ և հիպնոսացած զանգվածը հավատա

Հիմա ի՞նչ սուտ պետք է հորինեն, որ միամիտ և հիպնոսացած զանգվածը հավատա

Հիշո՞ւմ եք, ասում էին՝ մինչև ԱԺ նոր ընտրություններ չլինեն, ներդրումներ չեն լինելու:

Անցավ մեկ տարի այդ ընտրություններից, ներդրումներ էլի չկան:

Հիմա ի՞նչ սուտ պետք է հորինեն, որ միամիտ և հիպնոսացած զանգվածը հավատա:

Երկու կամ երեք տարի էլ անցնի՝ վիճակը միայն վատանալու է, սա լավ իմացեք, լավ բան չկա ու չի լինելու, քանի էս ռեժիմը կա:

Վստահության և լեգիտիմության նման մսխում պատմությանը հայտնի չէ, այ սա իրոք աննախադեպ է:

Ո
՞ւմ եք սպասում, նոր փրկչի՞, որը էլի կխաբի ձեզ, համարո՞ւմ եք,որ Հայաստանը փորձադաշտ է հա՞, որ տարիներով պետք է սպասի փոփոխությունների ու մի տասնամյակ անց նոր հանգեք մեր այսօրվա ասածներին:

Սթափվե՛ք, խոսե՛ք, մի՛ վախեցեք, կարծիք հայտնե՛ք, պայքարե՛ք, պարտվե՛ք, հաղթե՛ք, մի՛ սպասեք, որ մեկը կգա և կփրկի ձեզ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը