Կարծիք

02.12.2019 10:16


Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա

Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա

Ողջ ճշմարտությունը, թե՞ ինչու խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության վարչապետը գաղտնի հանձնարարականով իր պատգամավորներին 10 ամսում 14 անգամ պարգեւատրել է՝ ամեն ամիս բյուջեից դուրս գրելով երկու միլիոն դոլար։

Ուրեմն սկսեմ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը 10 ամիս շարունակ պարգեւատրել է «Իմքայլական» պատգամավորներին։

Հարգելի հայրենակիցնե՛ր, ձեր սիրելի, ձեր փողոցից բերած Նիկոլը պետական բյուջեի ծախսերը կրճատելով, պատգամավորներին կաշառելով՝ պահում է իր կողքին, որ խորհրդարանը պահի իր վարչապետական աթոռը։

Ու հետաքրքիրն այն էր՝ հարցում կատարեցի ԲՀԿ-ում եւ ԼՀԿ-ում՝ ստացա տարօրինակ պատկեր։ ԲՀԿ-ն այս 10 ամսվա մեջ երեք անգամ է պարգեւատրվել, ԼՀԿ-ն՝ երեքից չորս։

Հետգրություն․ Ի վերջո անիմաստ է դառնում 40 տոկոսանոց ծայրաստիճան աղքատություն ունեցող երկրում պատգամավորներին կաշառքով պահել՝ հանուն վարչապետության։ Չինովնիկներիդ կլորիկ գումարներով պարգեւատրվելը ոչ թե սովորական անբարոյականություն է, այլ այլանդակություն է:

Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա եւ ԱԺ-ն տուն պետք է գնա։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը