Լրահոս

01.12.2019 21:20


Երևանում բարձրահարկ շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր

Երևանում բարձրահարկ շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում մի քաղաքացի, ով՝ ըստ հարևանների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացան նրան բռնել, ով տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի հարևաններ էլ ասում էին, որ նշված բնակարանը վարձով է տրված և այնտեղից միշտ վիճաբանության ու հայհոյանքի ձայներ են լսվել:

Ֆոտոլրագրողի հարցին, այդ դեպքում ինչի համար չեն ահազանգել ոստիկանություն, նրանք միայն պատասխանում էին. «Եսիմ, չգիտենք»:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը