Լրահոս

01.12.2019 20:59

Սենց հաշիվ կա, զգույշ եղեք․ Սամվել Մարտիրոսյան (լուսանկար)

Սենց հաշիվ կա, զգույշ եղեք․ Սամվել Մարտիրոսյան (լուսանկար)

WhatsApp-ից ֆեյք Ինստագրամի կողմից նամակներ են գալիս տարբեր մարդկանց, որտեղ նշվում է, որ ինչ-որ մեկը ցանկանում է մուտք գործել իրենց պրոֆիլ, և առաջարկում է գաղտնաբառը փոխել (reset անել), օգտատերը մուտք է գործում այդ լինքով որտեղ արդեն իսկ ընկնում է հաքերի թակարդը, ո՞նց է ընկնում, քայլ առ քայլ բացատրեմ․

Ուշադրություն դարձրեք լինքին՝
https://www.instagram.com/accounts/password/reset/confirm/ լինքը ինքը իրենով արդեն իսկ ասում է՝

1 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում ինստագրամ (https://www.instagram.com/)

2 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում պրոֆիլի անվտանգության բաժին (https://www.instagram.com/accounts/)

3 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում գաղտնաբառի բաժին (https://www.instagram.com/accounts/password/)

4 – Դուք արդեն իսկ ավտոմատ մուտք եք գործում զրոյացնել բաժինը (https://www.instagram.com/accounts/password/reset/)

5 – Մուտք գործելով reset բաժինը դուք առանց այդ բաժնում որևէ գործողություն կատարելու մուտք եք գործում confirm բաժին (https://www.instagram.com/accounts/password/reset/confirm/) ինչը արդեն իսկ իրենից ենթադրում է, որ դուք արդեն իսկ փոխել եք ձեր գաղտնաբառը 4րդ կետում։

Հիմա ուշադիր նայենք լինքի շարունակությանը

1z50vx9/5bv-էսքան մասը ստիպված եմ ջնջել/?s=password_reset_whatsapp

այստեղ գրված է ալգորիթմ, որը կեղծում է ինստագրամյան էջը իսկ վերջում տեսնենք հրամանը՝ s=password_reset_whatsapp

Գրված է, որ իրենց ալգորիթմը վերջանում է երբ որ password-ը reset է լինում և ուղարկվում է նրանց whatsapp-ին։

Հ․Գ․ Անպայման միացրեք Ձեր երկփուլային անվտանգության համակարգը, մի՛շտ հիշեք, որ եթե Ինստագրամը ձեզ նամակ գրի, ապա կգրի այն էլ․ հասցեի վրա, որը որ Դուք կցել եք Ձեր ինստագրամյան պրոֆիլի վրա, կամ կարող է հենց Ինստագրամի պրոֆիլի «Սլուժբա պաձերշկայի» միջոցով ձեզ ուղարկել ծանուցում։ Ինստագրամը ոչ մի կերպ չի կարող իմանալ ձեր հեռախոսահամարը և whatsapp-ով ձեզ նամակ գրել։ Սա դասական ֆիշինգ է, դեռ չեմ պարզել թե որտեղից է գալիս։

Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։