Արդարադատության նախարարության մոտից գողացել են մետաղական աղբամանը. կատարողներից «Մանգաղին» բռնել են, «Մուրճին» որոնում են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր մուտքի մոտից գողացել են մետաղական աղբամանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ՝ 18-ամյա Արեգ Շ-ն, ով շրջապատում հայտնի է «Մանգաղ» մականվամբ։ Ոստիկանների բացատական աշխատանքների արդյունքում Արեգ Շ-ն ներկայացել է ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է, որ նա միայնակ չի գործել. նրա «գործընկերը» եղել է «Մուրճ» մականվամբ երիտասարդը, և նրանք եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, որով էլ տեղափոխել են գողացված մետաղական աղբամանը։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ «Մանգաղի գործընկեր Մուրճի» ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։