Աննախադեպ արագությամբ գահավիժում է հեղափոխության վարկանիշը․ փողոցում զոմբի գրեթե այլևս չկա
Մեր պայքարը պետք է լինի Homo Zombius-ին կրկին Homo Sapiens-ի վերածելը
Եթե ռեժիմը դեռ մտածում է, որ կեղծ օգտատերերի միջոցով կարող է կեղծ հասարակական կածիք ձևավորել, չարաչար սխալվում է: Տարբեր երկրներում ծվարած անգործ և անհաջող կյանքով ապրող մի քանի ազգադավ կարող է մտածում են, որ մոնիտորի հետևում թաքնված ազդում են հասարակական կարծիքի վրա կամ իրենց գրված հայհոյանքից որևէ մեկը վախեցավ, էլի չարաչար սխալվում են:
Նման անտաղանդ իշխանական քարոզչական մեքենա ոչ միայն Հայաստանը չի տեսել, այլ նաև աշխարհը: Սրանք բացառիկ անտաղանդ են, որոնք չգիտեն՝ ինչ մեծ սխալներ են արդեն թույլ տվել և որ մեկ տարի անց իրենք քայքայել և սպառել են այն մեծագույն վստահության ռեսուրսը, որը իրենց տրված էր:
Աննախադեպ արագությամբ գահավիժում է հեղափոխության վարկանիշը, դե վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու վարկանիշը պարզ բան է՝ էլ ավելի մեծ արագությամբ է գահավիժում: Այստեղ կարևորը հեղափոխության վարկանիշն է, որը տարբեր կալիբրի կեղծ բարեպաշտ պերսոնաժներ փորձում են իրենցով անել, բայց չի ստացվում:
Խուճապը կմեկնարկի առաջին մեծ պարտությունից հետո, երբ բոլորը կփնտրեն նոր տերեր և պատրաստ կլինեն ուրանալ իրենց մեծ առաջնորդին, բայց դրա մասին կխոսենք հետո:
Փողոցում զոմբի գրեթե այլևս չկա, Ֆեյսբուքն է զոմբիների բնական կացարանը, և այստեղ էլ նրանք շատ քիչ են մնացել անցյալ տարվա համեմատ, հուսադրող արդյունքներ են:
Կայքերի մեկնաբանություններում գրում են նույն կեղծ օգտատերերը կամ զոմբիները, և շատ քիչ են իշխանության իրական կողմնակիցները, որոնք էլ ոչ թե այդքան կողմնակիցն են Նիկոլի, ինչքան չարացած են նախկինների նկատմամբ, շատ անգամ անիմաստ և անբովանդակ պատճառներով: Մեզ մեղադրող և անիծող զանգվածը մեզ նույնացնում է նախկին իշխանության հետ՝ մոռանալով կամ չիմանալով, որ մենք իշխանություն երբևէ չենք եղել:
Շատերը դա անում են զուտ նրա համար, որ մենք նախկին իշխանության մասին լավ բաներ ենք ասում, ինչը այսօրվա իրենց կեղծ թրենդի մեջ չի տեղավորվում: Վայրահաչող կեղծ օգտատերերի հոգեբանությունը դժվար է հասկանալ, քանի որ դա հոգեբանություն չէ, այլ բնազդագիտություն է, որը առանձին մոտեցման՝ գուցե նաև ուսումնասիրության կարիք ունի:

Խավարի իշխանության երկրորդ ձմեռը սկսվեց...
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից