Կարծիք

30.11.2019 19:51


Տխմար բեմադրություն կամ ինչպես նկարեցին Արա Վարդանյանի «գործը»

Տխմար բեմադրություն կամ ինչպես նկարեցին Արա Վարդանյանի «գործը»

Տխմար բեմադրություն կամ ինչպես նկարեցին Ара Варданян (Ara Vardanyan)-ի «գործը» կամ հերթական պոպուլիստը կամ կեցցենք մենք:

Հայաստան համահայկական հիմնադրամի վերջերս կայացած հեռուստամարաթոնի արդյունքները դարձան տարաբնույթ մեկնաբանությունների առարկա: Հիմնադրամի շուրջ առաջացած աղմուկը ունի մի քանի «թաքնված» շերտ, որոնցից ընդամենը մեկին անդրադառնալով, փորձեմ պարզություն մտցնել առավել աղմուկ հանած Հիմնադրամի միջոցներով խաղադրույքներ կատարելուն վերաբերող դրվագին: Պարզաբանում եմ «Պողոսներին» և նրանց հավասարեցված տարբեր այլ «մեկնաբաններին» 2018 թվականի հուլիսին ձերբակալեցին Հայաստան Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին Հիմնադրամի գումարները կազինոներում վատնելու մեղադրանքով:

Հարկ եմ համարում նշել, որ դրանից եկու ամիս առաջ կայացած Հիմնադրամի հոգաբարձուների նիստին Արա Վարդանյանը վերընտրվել էր գործադիր տնօրենի պաշտոնում միաձայն և սփյուռքահայ բարերարների կողմից նշվել էր այն հսկայական ծավալի աշխատանքը, որն իրականացվել էր նախորդ ժամանակշրջանում: Ընդամենը մեկ մեջբերում նիստում սփյուռքահայ հոգաբարձուի կողմից հնչեցրած ելույթից․ «Ես չգիտեմ որևէ այլ նախադեպ, երբ ճանապարհ է կառուցվել այսքան աննախադեպ ցածր գնով» (խոսքը Վարդենիս–Մարդակերտ ճանապարհի մասին է): Եվ հանկարծ, երկու ամիս անց այսպիսի տեսարան, և այն էլ այն դեպքում, երբ հենց ձեռբակալման օրը արդեն իսկ պարզվել եր, որ հիմնադրամի գումարներից ոչ մի լումա չի պակասել:

Ի տարբերություն ձեզ՝ պարոնայք իշխաններ և բդեշխներ, Արա Վառդանյանը ինչպես միշտ վեր կանգնեց ամեն ինչից և նույնիսկ կալանավայրից կոչ արեց բոլորին մասնակցել այս դրամահավաքին և, ինչպես միշտ, իր մասնակցությունն ունեցավ այս գործում, ինչպես որ արել է տասնհինգ տարի շարունակ, բայց դա էլ ձեզ չփրկեց, ունեցանք այն, ինչ ունեցանք՝ մինուս մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: Դե ինչ պարոնայք, վայելեք ձեր բեմադրության պտուղները:

Հ.Գ.Ինչպես կասեր ձեր հոգևոր առաջնորդը՝ բարին ընդ ձեզ:

Հ.Գ.Գ. Ի դեպ, մեկ Կոնյակի Բաժակ (https://www.youtube.com/watch…) գաղափարը նույնպես պատկանում է Արային:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը