Լրահոս

30.11.2019 15:55


Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Honda-ով 45 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է Սևանի ափին

Գեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը Honda-ով 45 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է Սևանի ափին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Ավետիսյանը իր վարած Honda մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայով Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 45 մետր գլորվելով՝ հայտնվել Սևանա լճի ափին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շսմշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ նրա վիճակը գնահատվում է բավարար:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվել է անվտանգ վայր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը