Կարծիք

30.11.2019 15:08


Լուլուն, Եկածիրինը, Նիկոլի ախպոր տղեն, աներձագը, դասարանցին, քավորի ախպերը, շիշ բռնողը, կնգա ընկերուհին և շատ ուրիշներ ամիսը 2-3 անգամ պարգևատրում են ստացել

Լուլուն, Եկածիրինը, Նիկոլի ախպոր տղեն, աներձագը, դասարանցին, քավորի ախպերը, շիշ բռնողը, կնգա ընկերուհին և շատ ուրիշներ ամիսը 2-3 անգամ պարգևատրում են ստացել

Աբաջյան Գոհարի մարդու ղեկավարած մանկապարտեզը, որը նախկինում կոչվում էր օրենսդիր մարմին, 2019թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին 14 անգամ պարգևատրում է տվել պատգամավորներին ու աշխատակազմին, ընդհանուր առմամբ՝ ծախսելով 2 միլիոն դոլար։

Այսինքն՝ Լուլուն, Եկածիրինը, Նիկոլի ախպոր տղեն, աներձագը, դասարանցին, քավորի ախպերը, շիշ բռնողը, կնգա ընկերուհին և շատ ուրիշներ, իմ ու ձեր հարկերից ամիս է եղել 2-3 անգամ պարգևատրում են ստացել, տիկնայք ու պարոնայք։

Պարգևատրվել են 14 անգամ՝ 2 միլիոն դոլարի։
Պարգևատրվել են մարդիկ, որոնք չեն կարողանում օրենք գրել, տո ըսկի չեն կարողանում միջազգային հարթակներում կնոպկա սեղմել։ Եվ սրանք իրանց կոչում են ժողովրդի իշխանություն։

Սրանք ժողովրդի հարկերի հաշվին գործուղումների են գնում, պետության հաշվին ուտում-խմում են՝ չանելով ոչ մի գործ, չգրանցելով ոչ մի արդյունք։

Սա պետական միջոցների բացահայտ ու լկտի թալան է, քանի որ գործող ԱԺ-ում կան լիքը հանձնաժողովներ, որտեղ միակ աշխատողը հանձնաժողովին կցված ավտոմեքենան է։

Չերազեք, թե պլսատալու եք, առավել ևս՝ մարսելու եք։
Չը-ե-րա-զե՛ք։
#դեբիլների_ապստամբությունը

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը