Կարծիք

30.11.2019 17:07


Ադրբեջանում գումարի դիմաց զինծառայությունից չեն ազատվում

Ադրբեջանում գումարի դիմաց զինծառայությունից չեն ազատվում

Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունը կարող է ընդունելի լինել, սակայն նմանաբնույթ կարգավորում նախատեսելիս պետք է հաշվի առնել տվյալ պետության առանձնահատկությունները, մասնավորապես՝ պատերազմական վիճակի առկայությունը կամ դրա հնարավոր սպառնալիքը, միաժամանակ՝ նախատեսելով այլ նախապայմաններ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու։ Դիցուք.

1. Որո՞նք են սահմանված գումարի հաշվարկման հիմքերը։ Արդյո՞ք այդ գումարի հիման վրա տվյալ զինապարտի փոխարեն հնարավոր կլինի վարձակալել պայմանագային զինվորական ծառայողի:

2. Արդյո՞ք առկա են վիճակագրական ուսումնասիրություններ՝ գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում, տվյալ զինապարտների փոխարեն համապատասխան քանակով ֆիզիկական անձանց առկայությունը ապահովելու վերաբերյալ, ում հետ հնարավոր կլինի պայմանագիր կնքել։

3. Արդյո՞ք անհրաժեշտ չէ տարիքային շեմ նախատեսել՝ սահմանափակելով շահագրգիռ անձանց շրջանակը և այլն։

Հատկանշական է, որ Ադրբեջանում, Իսրայելում, Ռուսաստանում գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն նախատեսված չէ:

Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է հնարավորինս նրբանկատորեն մոտենալ զինվորական ծառայության հետ կապված կարգավորումներ առաջարկելիս։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը