Քաղաքական

30.11.2019 12:01

«ԿամԱԶ»-ների սկանդալը կդառնա՞ քաղաքապետի վերջին կանգառը․ «Ժողովուրդ»

«ԿամԱԶ»-ների սկանդալը կդառնա՞ քաղաքապետի վերջին կանգառը․ «Ժողովուրդ»

«Երևանի քաղաքային իշխանությունում արշալույսները խաղաղ չեն: Տևական ժամանակ հատկապես ամռան տապին մայրաքաղաքը աղբի գարշահոտության մեջ պահելուց հետո հիմա էլ նոր՝ «ԿամԱԶ»-ների սկանդալն է պայթել քաղաքապետարանում: 10-օրյա արձակուրդից նոր վերադարձած քաղաքապետ Մարությանը դարձյալ 2-օրյա արձակուրդ է մեկնել, ըստ ամենայնի, դեպրեսիան հաղթահարելու նպատակով: Քաղաքական շրջանակներում այս օրերին բուռն քննարկվում է Մարությանի հետագա պաշտոնավարման հարցը:

Օր օրի ավելանում է դժգոհությունը քաղաքապետի գործունեությունից. նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մայրաքաղաքում որևէ դրական տեղաշարժ չի եղել: Եվ, ահա, դժգոհության ալիքը հասավ գագաթնակետին, երբ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը թաքցրել է «ԿամԱԶ»-ների նվիրատվությունները և այն գործարարների անունները, որոնք քաղաքին նվիրել են այդ աղբատարները՝ դրա դիմաց քաղաքային իշխանության խիստ որոշակի ծառայություններով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայկ Մարությանից դժգոհ են նաև հենց իր թիմի անդամները: Խնդիրն այն է, որ քաղաքապետ ընտրվելուց հետո նա իշխանական թևի հետ նույնիսկ չի շփվում, նրանց հեռախոսազանգերին չի պատասխանում, լրիվ մեկուսացել է ու ոչ ոքի չի լսում: Եվ սա էլ է նրա հրաժարականի պահանջի հիմքերից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասել է. «Վերջին 2-3 օրերի ընթացքում այնպիսի խայտառակ բացահայտումներ եղան, որոնք անմիջապես կարող էին կապվել կոռուպցիոն դրսևորումների հետ: Կարծում եմ՝ եթե պարոն Մարությանը ունենար սեփական ինքնասիրություն, ինքնաբավություն ու խղճի զգացում, միանշանակ պետք է արդեն ոչ թե արձակուրդ գնացած լիներ, ինչն ակնհայտ է, թե ինչի համար է գնացել, այլ պատռեր իր արձակուրդի դիմումը և հրաժարականի դիմում գրեր»:

Նրա կարծիքը, սակայն, չի կիսել ավագանու իշխող թևը ներկայացնող Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, թե ընդդիմությունը ուռճացնում է իրավիճակը: «Ես չգիտեմ, թե որտեղից են գալիս այդ դժգոհությունները, ես կարծում եմ, որ բնական է, պետք է ժամանակ անցնի, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Հրաժարականի պահանջը ընդհանրապես տեղին չէ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։