Ես էլ, կմնամ-կմնամ` մի «անպատեհ» բան կհիշեմ Նիկոլ Ամենափրկչի «բանք մեծացից»։ Մի քանի օր առաջ` կարծեմ, մարդու իրավունքների պաշտպանների միջազգային գիտաժողովում, դարդ էր անում մեր նախկին օմբուդսմեններին բաժին ընկած «դառը ճակատագրի» համար. աղի արցունք էր թափում, թե բա` էդ խեղճերը ի՞նչ են արել, ո՞ւմ են վատություն արել, ո՞ւմ էշին են «չու» ասել, որ ոչ մեկին բախտ չվիճակվեց «մինչեւ վերջ պաշտոնավարել»։
Կարծես ինքը չի, էլի, որ քափ-քրտինք մտած` հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով, սպառնալով, ահաբեկելով, կոմպրոմատներ ման գալով, ընդհուպ` կաշառք առաջարկելով, ամեն ինչ անում է, որ ՍԴ դատավորները (նրանց, ում անդամ է համարում, ոչ թե դատավոր), հատկապես ՍԴ նախագահը, մինչեւ վերջ չպաշտոնավարեն` հարկադիր հրաժարական տան ու ճանապարհ բացեն իր սրտի դատավորների համար։
Ի՞նչ է սա։ Անձի երկվությո՞ւն։ Ամնեզիա՞։ Թե՞ երկուսը միասին...
Ի՞նչ է սա, անձի երկվությո՞ւն, ամնեզիա՞
Բանք մեծաց...
Ես էլ, կմնամ-կմնամ` մի «անպատեհ» բան կհիշեմ Նիկոլ Ամենափրկչի «բանք մեծացից»։
Մի քանի օր առաջ` կարծեմ, մարդու իրավունքների պաշտպանների միջազգային գիտաժողովում, դարդ էր անում մեր նախկին օմբուդսմեններին բաժին ընկած «դառը ճակատագրի» համար. աղի արցունք էր թափում, թե բա` էդ խեղճերը ի՞նչ են արել, ո՞ւմ են վատություն արել, ո՞ւմ էշին են «չու» ասել, որ ոչ մեկին բախտ չվիճակվեց «մինչեւ վերջ պաշտոնավարել»։
Կարծես ինքը չի, էլի, որ քափ-քրտինք մտած` հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով, սպառնալով, ահաբեկելով, կոմպրոմատներ ման գալով, ընդհուպ` կաշառք առաջարկելով, ամեն ինչ անում է, որ ՍԴ դատավորները (նրանց, ում անդամ է համարում, ոչ թե դատավոր), հատկապես ՍԴ նախագահը, մինչեւ վերջ չպաշտոնավարեն` հարկադիր հրաժարական տան ու ճանապարհ բացեն իր սրտի դատավորների համար։
Ի՞նչ է սա։ Անձի երկվությո՞ւն։ Ամնեզիա՞։
Թե՞ երկուսը միասին...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից