Լրահոս

29.11.2019 19:58


ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգևավճար են բաժանել. 10 ամսում 14 անգամ պարգևատրվել են

ԱԺ-ում 1 միլիոն 9 հարյուր հազար դոլարի պարգևավճար են բաժանել. 10 ամսում 14 անգամ պարգևատրվել են

Irakanum.am-ը գրում է․ Նախարարների աշխատավարձերի-պարգեւավճարներ գաղտնի բարձրացման սկանդալից հետո հիմա էլ Ազգային ժողովի պատգամավորներն էն աստղաբաշխական թվերով պարգեւավճարներ ստանում:

Հետհեղափոխական թիմը, որը իշխանության եկավ կեղծիքն ու անարդարությունը մերժելով՝ ԱԺ պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին հունվարից մինչեւ նոյեմբեր 14 անգամ պարգեւավճար է տվել:

Այստեղ հարց է առաջանում, երբ տարին ունի 12 ամիս եւ մինչ նոյեմբեր ներառում է 10 ամիս, ինչպե՞ս է ստավցել, ոչ պարգեւավճար են ստացել 14 անգամ:

Ստացվում է, որ եղել են ամիսներ, որ պատգամավորներին եւ աշխատակազմին մի քանի անգամ են պարգեւավճար տվել: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Ազգային ժողովի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից:

Կառույցից մեր հարցին ի պատասխան նշել են, որ այս ժամանակահատվածում տրված 14 պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 909 մլն դրամ: Սա համարժեք է 1,9 միլիոն դոլարի:

Այս խորագրի վերջին նյութերը