Կարծիք

29.11.2019 19:35


Փաստորեն, տիկին Աննան գնացել էր դիրքեր, որ ասի՝ ով ունի 10 միլիոն, թող մուծվի

Փաստորեն, տիկին Աննան գնացել էր դիրքեր, որ ասի՝ ով ունի 10 միլիոն, թող մուծվի

Ով ունի 10 միլիոն վճարելու հնարավորություն, նա այսպես, թե այնպես խուսափել ու խուսափելու է զիվորական ծառայությունից: Ու եթե օրվա իշխանության խնդիրը այս արատավոր երևույթը կանխելը չէ, պատերազմական իրավիճակում գտնվող երկրի անվտանգության խնդիրը չէ, սոցիալական անարդարությունը վերացնելը չէ, այլ որքան հնարավոր է ու ինչ ճանապարհով՝ թեկուզ դավաճանության, փող կորզելն է, ապա ինքներդ մտածեք՝ ովքեր են սրանք ու ո՞րն է սրանց իշխանության գալու նպատակը:

Այս օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում ու կասկած չկա, որ միտումնավոր է արվում:
Այս օրինագիծը բերելու է նրան, որ կրճատվելու է բանակում ծառայող, սահման պահող զինվորների քանակը ու սա ոչ միայն ստրատեգիական լուրջ խնդիր է, այլ բարոյահոգեբանական, սա նշանակում է՝ թուլացնել բանակը, զինվորի մարտունակությունը, խարխլել բանակի հիմքերը՝ սոցիալապես անապահով խոցելի հատվածին դարձնելով թիրախ, ամբողջ բեռը թողնելով նրանց վրա, արհեստական թշնամանք ու անհանդուրժողականություն առաջացնելով:

Ես միայն մի բան չեմ կարող հասկանալ՝ մինչ օրս մի ազգանվեր, մի ազգանպաստ օրենք կամ ծրագիր սրանց դատարկ ուղեղներում չծնվե՞ց, փոխարենը ինչքան ուզեք՝ հակազգային ու դավաճանական:

Ուստի համոզմունզս երբեք չփոխելով դարձյալ հայտարարում եմ՝ սրանք դրսի ուժերին ծառայող, սեփական շահը սպասարկող ու հենց այդ նպատակով իշխանությունը բռնազավթած հանցագործներ են:

Իրենց քաղաքական կնքահոր կարգախոսին հավատարիմ՝ քանդել, քանդել մինչև վերջ:

Հ․Գ․ Փաստորեն, տիկին Աննան գնացել էր դիրքեր, որ ասի՝ ով ունի 10 միլիոն, թող մուծվի, վեշերը հավաքի ու հայդա՜ տուն:

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը