Քաղաքական

29.11.2019 16:29


Սամվել Ալեքսանյանը զանգել է վարչապետի օգնականին ճշտելու՝ գումար փոխանցի՞ հիմնադրամին

Սամվել Ալեքսանյանը զանգել է վարչապետի օգնականին ճշտելու՝ գումար փոխանցի՞ հիմնադրամին

Հրապարակը գրում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ 4 ժամ հեռարձակվելուց հետո շարունակվել է Լոս Անջելեսում։ Այն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։ Հանգանակվել է գրեթե 10 միլիոն դոլար՝ աշխարհի տարբեր երկրներից։

Համեմատած նախորդ տարիների՝ այս տարի հավաքված գումարի չափը նվազել է։ Ամենաշատ գումարը փոխանցել է Սամվել Կարապետյանը՝ 1,5 միլիոն դոլար, նրան հաջորդում է գործարար Սամվել Ալեքսանյանը՝ 95 միլիոն դրամով։

Մենք հետաքրքիր տեղեկություն ենք ստացել վերջինիս մասնակցության վերաբերյալ։ Իշխանությունների հետ համագործակցող, նրանց «լավություններ անող» Սամվել Ալեքսանյանը երեկ զանգահարել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին եւ հետաքրքրվել՝ գումար փոխանցելո՞ւ է։

Օգնականն էլ հստակ չի պատասխանել, թե պետք է փոխանցի, այլ «նամյոկ» է արել՝ իրենք փոխանցում են։ Դրանից հետո, արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ Ալեքսանյանը փոխանցել է գումարը՝ հավանաբար հասկանալով, որ պետք է փոխանցի։

Այս խորագրի վերջին նյութերը