Իշխող ուժի պատգամավորը համեմատում է բանակում ծառայելու պարտքը մեքենա գնելու հետ
Լսում եմ Հայկ Սարգսյանի ճեպազրույցը: Մի կողմ թողնենք այն, որ լավ կլիներ, որ պարոն Սարգսյանը որևէ երևույթ ուսումնասիրելիս (թեև, ինչպես հասկանում եմ, «ուսումնասիրել» բառը նա շփոթում է «տեղեկություն ստանալ» -ու հետ) նաև վերլուծական փուլը բաց չթողներ, ու համեմատությունն անցկացներ պայմանների առումով համեմատելի երևույթների միջև: Իսկ վիճակագրական տվյալներ նշելով, կանխատեսումներ անելով բաց չթողնի հաշվարկի մեթոդաբանությունը, տոկոսային հարաբերությունները, և այլն: Ինչևէ:
Մի կողմ թողնենք անգամ այն, որ մարդը, դատելով նրա արտահայտություններից, այնպես էլ չի կողմնորոշվել, թե որն է նախագծի նպատակը՝ չծառայածներին բերել բանակ, թե բյուջեն լցնել («Ես հնարավորություն եմ տալիս այս կորած թիվը, որը մենք ունենք, բերել բանակ, բերել բյուջե»): Եվ նմանատիպ այլ պահեր և հարցեր,օրինակ.
- ինչպե՞ս են հաշվարկել, որ նրանք, ովքեր արտագաղթել են, արտագաղթել են ոչ թե ֆինանսական խնդիրների պատճառով, այլ բանակում չծառայելու ցանկության պատճառով, - ինչպիսի՞ ուսումնասիրությունների արդյունքում են եկել այն եզրակացության, որ այս օրենքը հնարավորություն կտա անցում կատարել դեպի պայմանագրային զինծառայության, - կատարվե՞լ են արդոյք ուսումնասիրություններ, որ արտագաղթածները վաճառում են իրենց բնակարանները և տանում բոլոր ֆինանսական միջոցառումները (փաստորեն, ստացվում է, որ մեր բոլոր երիտասարդները նաև անշարժ գույքի տեր են, երևի թե չունեն ընտանիք, և այդ գույքի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են):
Ավելի ուշագրավն այն է, որ իշխող ուժի պատգամավորը համեմատում է բանակում ծառայելու պարտքը մեքենա գնելու հետ ու հայտարարում, որ այսօր երկրում առանց այդ նախագծի էլ կա սոցիալական անարդարություն: Եվ փոխանակ այնպիսի օրինագիծ մշակի, որն այդ սոցիալական անարդարության մակարդակը նվազեցնի, ինչը նրա պարտքն է որպես իշխող ուժի ներկայացուցիչ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակված է սոցիալական երկիր, նա մի այնպիսի օրինագիծ է առաջ քաշում, որն ավելին կխորացնի տարբեր խավերի միջև առկա անտագոնիզմը:
Իշխող ուժի պատգամավորը համեմատում է բանակում ծառայելու պարտքը մեքենա գնելու հետ
Լսում եմ Հայկ Սարգսյանի ճեպազրույցը:
Մի կողմ թողնենք այն, որ լավ կլիներ, որ պարոն Սարգսյանը որևէ երևույթ ուսումնասիրելիս (թեև, ինչպես հասկանում եմ, «ուսումնասիրել» բառը նա շփոթում է «տեղեկություն ստանալ» -ու հետ) նաև վերլուծական փուլը բաց չթողներ, ու համեմատությունն անցկացներ պայմանների առումով համեմատելի երևույթների միջև: Իսկ վիճակագրական տվյալներ նշելով, կանխատեսումներ անելով բաց չթողնի հաշվարկի մեթոդաբանությունը, տոկոսային հարաբերությունները, և այլն: Ինչևէ:
Մի կողմ թողնենք անգամ այն, որ մարդը, դատելով նրա արտահայտություններից, այնպես էլ չի կողմնորոշվել, թե որն է նախագծի նպատակը՝ չծառայածներին բերել բանակ, թե բյուջեն լցնել («Ես հնարավորություն եմ տալիս այս կորած թիվը, որը մենք ունենք, բերել բանակ, բերել բյուջե»): Եվ նմանատիպ այլ պահեր և հարցեր,օրինակ.
- ինչպե՞ս են հաշվարկել, որ նրանք, ովքեր արտագաղթել են, արտագաղթել են ոչ թե ֆինանսական խնդիրների պատճառով, այլ բանակում չծառայելու ցանկության պատճառով,
- ինչպիսի՞ ուսումնասիրությունների արդյունքում են եկել այն եզրակացության, որ այս օրենքը հնարավորություն կտա անցում կատարել դեպի պայմանագրային զինծառայության,
- կատարվե՞լ են արդոյք ուսումնասիրություններ, որ արտագաղթածները վաճառում են իրենց բնակարանները և տանում բոլոր ֆինանսական միջոցառումները (փաստորեն, ստացվում է, որ մեր բոլոր երիտասարդները նաև անշարժ գույքի տեր են, երևի թե չունեն ընտանիք, և այդ գույքի հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են):
Ավելի ուշագրավն այն է, որ իշխող ուժի պատգամավորը համեմատում է բանակում ծառայելու պարտքը մեքենա գնելու հետ ու հայտարարում, որ այսօր երկրում առանց այդ նախագծի էլ կա սոցիալական անարդարություն: Եվ փոխանակ այնպիսի օրինագիծ մշակի, որն այդ սոցիալական անարդարության մակարդակը նվազեցնի, ինչը նրա պարտքն է որպես իշխող ուժի ներկայացուցիչ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակված է սոցիալական երկիր, նա մի այնպիսի օրինագիծ է առաջ քաշում, որն ավելին կխորացնի տարբեր խավերի միջև առկա անտագոնիզմը:
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից