Կարծիք

29.11.2019 16:14


Նիկոլ Փաշինյա՛ն, վտանգավոր սահման ես հատում

Նիկոլ Փաշինյա՛ն, վտանգավոր սահման ես հատում

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց:

Այսօր էլ, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նոր հոգեվերլուծական ձեւակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որեւէ կերպ չի կարող համատեղվել Հիսուս Քրիստոսի հետ:

Գրված է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը /Հովհաննես 14:6/: Աշխարհիկ ընկալմամբ՝ Տեր Հիսուսը առաիքինության, առաքելության, անձնազոհության օրինակ է, բայց ոչ երբեք՝ «բարդույթ»:

Նիկոլ Փաշինյա՛ն, ամոթ է եւ ոչ միայն: Վտանգավոր սահման ես հատում: Հերի՛ք է Աստծո անունը բերանդ առնես ու ամբախ-զամբախ՝ մարդահնար չիմաստությունդ շեփորահարես: Գրված է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»:

Հ.Գ. Չխաբվես ու չխաբես, Աստված չի ծաղրվում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը