Լրահոս

29.11.2019 15:55


Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու՝ դանակի բազմաթիվ հարվածներով սպանության կասկածանքով բերման են ենթարկվել 18 և 19-ամյա տղաներ

Հրազդանում տարադրամի առքուվաճառքով զբաղվող 66-ամյա տղամարդու՝ դանակի բազմաթիվ հարվածներով սպանության կասկածանքով բերման են ենթարկվել 18 և 19-ամյա տղաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Համբարձումյանի որոշմամբ ձերբակալվել են Հրազդան քաղաքի 18-ամյա և 19-ամյա բնակիչներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի «Կենտրոն» թաղամասի 13 շենքի շքամուտքի աստիճանահարթակում նույն շենքի բնակիչ, 66-ամյա Լևոն Չուլջյանի կրծքավանդակի շրջանում դանակի մի քանի հարվածներ ու վնասվածքներ պատճառելու մեջ: Վերջինս «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավար Ա. Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը